Chers Amis,
Comme vous le savez, l’Azerbaïdjan soutenu par la Turquie, a lancé hier une opération militaire contre le Haut Karabakh, qui est désarmé depuis la fin de la guerre de 2020, et affamé depuis plus de 9 mois, au mépris de toutes les lois internationales et des accords passés.
Même si un cessez le feu se confirme aujourd’hui, il y aura encore eu 32 morts inutiles dont 2 enfants, 200 personnes blessées dont 13 enfants. Pour une population de 120 000 habitants. Ramené à l’échelle de la France, 68 millions d’habitants, cela représenterait 18 000 morts et 113 000 blessés. En deux jours.
En même temps, la Turquie aura profité de la situation, et lancé des bombardements sur le Kurdistan Irakien.
Cette attaque était annoncée. Il y a quinze jours le gouvernement arménien avait convoqué les attachés militaires des ambassades étrangères à Erevan pour les informer des préparatifs côté Azéri. L’Occident ne peut pas jouer la surprise !
Une fois de plus la Russie n’a pas joué son rôle de protection sur cette population de 120 000 hommes, femmes et enfants. Elle s’est bornée à déplacer la population civile, 2000 personne dont 1049 enfants, qui sont toujours sous la menace de nouveaux bombardements.
L’Union Européenne et le Groupe de Minsk n’auront eu aucune utilité depuis 30 ans, si ce n’est repousser l’échéance en défaveur des arméniens.
Nous sommes ici pour crier notre indignation face à la passivité coupable de nos institutions, et notre soutien aux arméniens du Haut Karabagh et aux Kurdes, victimes du Génocide perpétré par la Turquie et l’Azerbaïdjan au vu et au su de la communauté internationale.
Depuis 9 mois la population est sous blocus, privée de nourriture et d’accès à la santé. Le gouvernement Azeri est clair, il veut parachever sa politique d’épuration ethnique de cette région du monde.
Le secrétaire général de l’ONU, Antonio Guterres, a exhorté à un arrêt immédiat des combats, à la désescalade et au respect plus strict du cessez-le-feu de 2020 et des principes du droit international humanitaire», selon un communiqué publié mardi soir.
La France réclame une réunion «d’urgence» du Conseil de sécurité pour prendre acte d’une offensive «illégale» et «injustifiable» menée par Bakou.
C’est trop tard et ce n’est pas suffisant ! Sus à la paresse intellectuelle !
Il faut définitivement clore le débat qui met en danger la vie et la santé mentale de tant de familles depuis 30 ans : le Haut Karabagh ne peut pas être administré par l’Azerbaïdjan, car l’AZERBAÏDJAN n’a jamais eu la volonté de l’administrer
intelligemment !
L’appartenance du HAUT KARABAGH à l’AZERBAÏDJAN n’est qu’une farce de Staline, un pied de nez léonin à l’humanité ! L’implosion de l’Union Soviétique a vu l’auto-proclamation des communautés qui la constituaient, la République du Haut Karabagh a réclamé le même droit que l’Azerbaïdjan ou
l’Arménie. Nous sommes dans cette situation aujourd’hui parce que l’ONU n’a pas eu le courage politique de reconnaitre l’existence du Haut Karabagh il y a 30 ans !
Il appartient à la communauté internationale de reconnaitre le droit d’existence de la République du Haut Karabagh une bonne fois pour toutes, et le droit pour les peuples à disposer d’eux même !
La Russie demande à l’Arménie de négocier avec l’AZERBAÏDJAN, mais l’Arménie n’a rien à négocier avec l’Azerbaïdjan au sujet du HAUT KARABAGH ! l’Arménie n’est pas la République du HAUT KARABAGH ! Comment a-t-on pû
croire que l’Arménie pourrait négocier pour la République du Haut Karabagh, qui n’est pas son territoire, et dont les intérêts ne sont pas les mêmes ?
C’est à la communauté internationale de négocier avec l’AZERBAÏDJAN le droit des arméniens du HAUT KARABAGH à vivre sur leur terre pluri-millénaire, et à garantir le droit d’aller et de venir !.
Nous sommes tous attachés ici aux valeurs de la République : Liberté – Egalité – Fraternité. Ces valeurs, les Arméniens d’Arménie et du Haut Karabagh les connaissent et les vénèrent autant que nous, sinon plus ! Ils connaissent leur saveur, leur parfum, leur rareté. Ils sont francophones et francophiles depuis le temps des croisades !
Croyez-vous que les Turcs et les Azéris partagent ces valeurs ? Qui peut le croire ? Il n’y a que les diplomates qui peuvent l’imaginer dans leurs délires depuis 30 ans !
Nos valeurs sont-elles solubles dans le gaz de Bakou, vendu au profit de GAZPROM le Russe, BP l’Anglais et SOCAR l’Azeri ?
Messieurs les diplomates, arrêtez de jouer avec le feu éternellement ! Le feu, ça brûle toujours, que ce soit tôt ou tard. Si ce n’est pas pour vous, ce sera pour vos successeurs !
Il n’y aura pas de solution à l’existence des Arméniens du Haut Karabagh tant que les diplomates engageront leurs gouvernements sur des postures, des attitudes et des faux semblants pour gagner du temps ! Ce temps perdu en décennies de conférences, de voyages et de cocktails, ça se mesure aussi en quantité de familles chrétiennes qui vivent difficilement, qui souffrent et qui se meurent !
L’AZERBAÏDJAN et la Turquie n’ont qu’un seul objectif et depuis plus de cent ans, qui n’a rien de métaphysique : l’anéantissement définitif des Kurdes et des arméniens, de l’Arménie comme du Haut Karabagh !
Messieurs les Gouvernants, regardez les choses en face et soyez courageux : il y a des décisions qui doivent se prendre, qui engagent nos valeurs, notre raison d’être, ou qui les décrédibilisent définitivement !
N.STEPANIAN
Président de l’Amicale des Arméniens de Toulouse Midi Pyrénées
Նիկոլա Ստեփանյանի ելույթը 20.09.2023ին
Սիրելի՛ բարեկամներ.
Ինչպես գիտեք՝ Ադրբեջանը, Թուրքիայի հովանու ներքո , երեկ ռազմական գործողություն է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ, որը զինաթափված է 2020 թ.ի պատերազմի ավարտից ի վեր և սովի է մատնված ավելի քան 6 ամիս՝ ընդդեմ բոլոր միջագային օրենքների և նախկինում ունեցած պայմանավորվածությունների:
Նույնիսկ եթե այսօր հրադադար հաստատվի, արդեն իսկ կա 32 անտեղի զոհ, որից երկուսը երեխա և 200 վիրավոր, որից տասներեքը երեխա: Եվ այդքանն ընդամենը 120 000 բնակչի հարաբերությամբ: Ֆրանսիայի մասշտաբի համեմատ, 68 մլն բնակչի դեպքում այդ թիվը կկազմեր 18 000 մահ և 113 000 վիրավոր:
Ընդամենը 2 օրում:
Միաժամանակ, իրավիճակից օգտվելով, Թուրքիան ռմբակոծություն է սկսել իրաքյան Քրդստանում:
Այս հարձակման մասին հայտարարվել է: 15 օր առաջ Հայաստանի կառավարությունը օտարերկյա դեսպանատների ռազմական կցորդներին հրավիրել էր Երևան ազերիների նախապատրաստությունների մասին տեղեկացնելու համար: Արևմուտքը չի կարող անակնկալի գալ:
Եվս մեկ անգամ Ռուսաստանը չկատարեց իր պաշտպանական դերը 120 000 բնակչության հանդեպ. այդ թվում տղամարդիկ, կանայք, երեխաներ: Նա ընդամենը սահմանափակվել է քաղաքացիական անձանց տեղափոխումով՝ 2000 անձ, որից 1049 երեխա, որոնք շարունակում են մնալ նոր ռմբակոծությունների վտանգի տակ:
Եվրամիությունը և Մինսկի Խումբը ոչ մի օգտակարություն չեն ունեցել 30 տարի ի վեր, բացի ժամկետների ձգձգումից ի վնաս հայերի:
Մենք այստեղ ենք, որպեսզի մեր վրդովմունքն արտահայտենք մեր քաղաքական ինստիտուտների մեղսավոր պասիվության դեմ , մեր օգնությունը՝ Լեռնային Ղարաբաղի հայերին և քուրդերին, միջազգային հանրության աչքի առջև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից կատարված ցեղասպանության զոհերին:
Ավելի քան 8 ամիս ժողովուրդը գտնվում է շրջափակման մեջ՝ զրկված սննդից և բուժման հնարավորությունից: Հստակ երևում է, որ Ադրբեջանի կառավարությունն ուզում է ավարտին հասցնել այդ տարածաշրջանի էթնիկ զտման քաղաքականությունը:
՛՛ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել մարտերի անհապաղ դադարեցում, դեէսկալացիա և 2020 թ.ի հրադադարի և մարդու միջազգային իրավունքի ավելի խիստ պահպանում ՛՛, – ասվում է երեքշաբթի երեկոյան հրատարակված մամլո հաղորդագրության մեջ:
Ֆրանսիան պահանջում է անվտանգության Խորհրդի արտակարգ նիստ, որպեսզի վճիռ կայացնի Բաքվի անօրինական և աններելի հարձակման վերաբերյալ:
Շատ ուշ է և բավարար չէ:
Պետք է վերջնականապես փակել այն բանավեճը, որը 30 տարի ի վեր վտանգի տակ է պահում այդքան ընտանիքների կյանքն ու հոգեկան առողջությունը. Լեռնային Ղարաբաղը չի կարող կառավարվել Ադրբեջանի կողմից, քանի որ ԱԴՐԲԵՋԱՆԸ այն խելացիորեն կառավարելու ցանկություն չի ունեցել:
Լեռնային Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին Ստալինի չար կատակն է, ծաղրուծանակ մարդկությանը: Սովետական Միության փլուզումից հետո եղան այդ Միությունը կազմող համայնքների ինքնահռչակումներ. Լեռնային Ղարաբաղը պահանջեց նույն իրավունքն , ինչ Ադրբեջանն ու Հայաստանը:Մենք այսօր այս իրավիճակում ենք, որովհետև 30 տարի է, ինչ ՄԱԿ-ը քաղաքական քաջություն չունի ճանաչելու Լեռնային Ղարաբաղի գոյությունը:
Միջազգային հանրության խնդիրն է մեկընդմիշտ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության իրավունքը, որպեսզի այդ մարդիկ իրավունք ունենան տնօրինելու սեփական կյանքը :
Ռուսաստանը Հայաստանին առաջարկում է բանակցել ԱԴՐԲԵՋԱՆԻ հետ, բայց Հայաստանը բանակցելու ՈՉԻՆՉ չունի Ադրբեջանի հետ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ շուրջ. Հայաստանը ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ Հանրապետությունը չէ։ Ինչպես կարող էինք մտածել, որ Հայաստանը կարող է բանակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար, որը նրա տարածքը չէ, և ում շահերը նույնը չեն :
Հենց միջազգային հանրությունը պետք է բանակցի ԱԴՐԲԵՋԱՆԻ հետ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ հայերի` հազարամյա հողի վրա ապրելու և ազատ տեղաշարժվելու իրավունքի համար :
Այստեղ մենք բոլորս կապված ենք Հանրապետության արժեքներին. Ազատություն – Հավասարություն – Եղբայրություն: Այս արժեքները, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերը գիտեն և հարգում են դրանք այնքան, որքան մենք, եթե ոչ ավելին: Նրանք գիտեն և արժևորում են իրենց համն ու հոտը, յուրահատկությունը: Նրանք ֆրանսախոս են և ֆրանկոֆիլներ դեռևս խաչակրաց արշավանքների ժամանակներից :
Դուք հավատու՞մ եք, որ թուրքերն ու ադրբեջանցիները կիսում են այդ արժեքները: Ո՞վ կարող է հավատալ դրան: Միայն դիվանագետները կարող են պատկերացնել նման անհեթեթություն և մոլորված մնան 30 տարի։
Արդյո՞ք մեր արժեքները լուծվում և կորչում են Բաքվի գազում, որը վաճառվում է ի շահ ռուսական GAZPROM-ի, անգլիական BP-ի, ադրբեջանական SOCAR-ի :
Պարոնայք դիվանագետներ, դադարեցրեք կրակի հետ անվերջ խաղալ: Վաղ թե ուշ, կրակը միշտ այրում է: Եթե ձեզ չայրի, դա կլինի ձեր իրավահաջորդների համար:
Լեռնային Ղարաբաղի հայերի գոյության լուծումը չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ դիվանագետները ժամանակ շահելու համար իրենց կառավարություններին հրահրում են կեղծ դիրքորոշումների ու արձագանքի: Տասնամյակների համաժողովների, ճամփորդությունների և կոկտեյլների ընթացքում կորցրած այս ժամանակը չափվում է նաև դժվարությամբ ապրող, տառապող և մահացող քրիստոնյա ընտանիքների թվով:
Հարյուր տարուց ի վեր ԱԴՐԲԵՋԱՆԸ և Թուրքիան միայն մեկ նպատակ ունեն և այն մետաֆիզիկական ոչինչ չունի. քրդերի, Հայաստանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայերի վերջնական բնաջնջում :
Պարոնայք կառավարություններ, նայեք փաստերին և խիզախ եղեք. կան որոշումներ, որոնք պետք է կայացվեն, քանի որ բխում են մեր արժեքներից, , կամ որոնք վերջնականապես վարկաբեկում են հենց այդ արժեքները :
Ն.ՍՏԵՓԱՆՅԱՆ
Միդի Պիրենե մարզի և Թուլուզի հայկական ընկերակցության նախագահ